Նիկոլ Փաշինյանը Բաքու չի մեկնի. Նազելի Բաղդասարյանը հերքել է լուրը

Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանցի քաղաքագետներից մեկը X֊ի միկրոբլոգում գրել էր, թե ՀՀ վարչապետը մասնակցելու է Բաքվում կայանալիք համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է այն լուրը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։ Նա այդ մասին հայտնել է «Արմենպրես» գործակալությանը։
Ավելի վաղ ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուն X֊ի միկրոբլոգում գրել էր, թե Փաշինյանը մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 համաժողովին։
«Փորձագետը արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի»,– ասել է Բաղդասարյանը:
Նա հավելել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: