Կոտայքում 2-րդ հարկի պատուհանից ընկած երեխայի մոտ դրական դինամիկա է նկատվում․ ԲԿ

Բուժկենտրոն
Երեխան բուժկենտրոն է տեղափոխվել հունիսի 2-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Կոտայքի մարզում երկրորդ հարկի պատուհանից ընկած 8 տարեկան երեխայի մոտ դրական դինամիկա է նկատվում։ Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը։
Shamshyan.com–ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 2-ին Կոտայքի մարզի տներից մեկի պատուհանի ցանցը պոկվել է, և երեխան ընկել է 2-րդ հարկից։ Լրատվամիջոցը նաև տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի բնակիչ 8-ամյա Մ․ Գ․-ն «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, այնուհետև` «Սուրբ Աստվածամայր»։
ԲԿ–ից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։
«Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում»,- ասված է հաղորդագրությունում։
Բուժհաստատությունից նաև հայտնում են, որ վերջին 1 ամսում իրենց մոտ է տեղափոխվել պատուհանից ընկած 7 երեխա։