Կեմերովոյում տրամվայների վթարից տուժածների թիվը անցել է 100-ից

Շտապօգնության մեքենաներ. Արխիվային լուսանկար
Առավոտյան 2 տրամվայ բախվել են ՌԴ Կեմերովոյի մայրուղու վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի -Sputnik. Կեմերովոյում տրամվայների բախման հետևանքով տուժածների թիվը անցել է 100–ից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:
«Ճշտված տվյալներով՝ տուժել է 102 մարդ, նրանցից մեկը զոհվել է», – ասել Է գործակալության զրուցակիցը:
Հարուցվել է քրեական գործ։ Վթարի պատճառներից մեկը համարվում է տրամվայի տեխնիկական անսարքությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կեմերովոյում այսօր վաղ առավոտյան բախվել են երկու տրամվայ: Մեկ մարդ մահացել է, կան տուժածներ։