ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունն ակնկալում է, որ ԵԱՏՄ բորսային ապրանքային շուկայի շրջանակներում 2025-2026 թվականներին կձևավորվեն բենզինի, դիզելային, գազի, շաքարի և հացահատիկի գնային ինդիկատորներ: Այս մասին ասել է ԴՀԾ ղեկավարի տեղակալ Վիտալի Կորոլյովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նստաշրջանում ՌԴ-ում և ԵԱՏՄ երկրներում ապրանքային բորսաների աշխատանքին նվիրված ունեցած ելույթի ժամանակ։
Կորոլյովի խոսքով՝ գնային ինդիկատորների ստեղծումն անհրաժեշտ է ներքին շուկայում իրացվող ապրանքների իրական շուկայական գնի ձևավորման համար:
Ծառայությունը գերատեսչությունների և շուկայի մասնակիցների հետ համատեղ հաստատել է Ռուսաստանի բանկի կողմից ներկայացված ցուցանիշների հաշվարկման մի շարք մեթոդներ: Դրանց թվում են արևածաղկի ձեթի և շաքարի արտաբորսայական ինդեքսը, զտած ոսկու ինդեքսը, նավթամթերքի գների ինդեքսը։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ) անցկացվում է հունիսի 5-8-ը: ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը համաժողովի տեղեկատվական գործընկերներն են։