Ասուլիս. Տրետյակովյան պատկերասրահում բացվել է «Մոսկվա-Երևան-Մոսկվա» ցուցահանդեսը

Հունիսի 5-ին Տրետյակովյան պատկերասրահում բացվել է Երևանի Ռուսական թանգարանի ցուցահանդեսը, իսկ ավելի կոնկրետ` մոսկվացի բժիշկ, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ռուսական արվեստի նմուշների կոլեկցիոներ Աբրամ Յակովլևիչ Աբրահամյանի հավաքածուի ցուցադրությունը:
Sputnik
Ցուցահանդեսը նվիրված է աշխարհահռչակ բժիշկ-ուրոլոգ, գիտությունների դոկտոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, Մոսկվա քաղաքի պատվավոր քաղաքացի Աբրահամյանի ծննդյան 125-ամյակին:
Ինչպես է անցել ցուցահանդեսի բացումը, ռուս նկարիչների ինչ նկարներ են ցուցադրվել Տրետյակովյան պատկերասրահում, Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հետագա ծրագրերի մասին հունիսի 7-ին, ժամը 14.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն.
Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինա Մկրտչյանը
Ռուսական արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Անի Աշուղղարիբյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։