Աղետի գոտում գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են. Լոռու մարզպետ

Քննարկման ընթացքում ներկայացվել են հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ աշխատանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Աղետի գոտում գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմը։
Նշվում է, որ այսօր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների ընթացքը քննարկելու համար Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել:
Իրավիճակը կառավարելի է․ Ավանեսյանը` աղետի գոտում համաճարակային վտանգի մասին
Ներկայացվել են հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ աշխատանքները: Տրվել են նոր հանձնարարականներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Լոռու մարզի Քարկոփ գյուղում, որն ամենաշատն է տուժել հեղեղումից, արդեն կետային ջրահեռացման և էլեկտրամատակարարման վերականգման աշխատանքներ կիրականացվեն։ Ախթալայում ժամանակավոր կամուրջ է կառուցվել մարդատար մեքենաների համար, հետիոտնի համար էլ կախովի կամուրջ կտեղադրվի։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։