ԱԱԾ–ն հրապարակել է Ոսկեպարի եկեղեցու մոտ պայթյունից վնասվածքներ ստացած սահմանապահի անունը

Սահմանապահին տեղափոխում են Երևանի բուժհաստատություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ պայթյունից վնասվածքներ է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ եկեղեցու մոտակա տարածքում սահմանապահ զինվոր է վիրավորվել հակահետևակային ականի պայթյունից, նրա ոտնաթաթը պոկվել է։
«Նարեկ Գարեգինյանի (ծնվ. 2000թ) կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է ԱԱԾ–ի հաղորդագրությունում։
Այժմ նրան տեղափոխում են Երևանի բուժհաստատություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։