Այսօր լրատվական դաշտում թոփ-թեմաներից էր արցախցի Նարեկ Թևոսյանի մասին Առաջին ալիքի պատրաստած աղմկահարույց ռեպորտաժը։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ահազանգեց, որ հանրայինը Արցախի բարբառից սխալ է թարգմանել «վընա՛ման» բառը։ Արդյունքում, կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել էր որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն։
Առաջին ալիք-ը բարձրացած աղմուկից հետո ներողություն խնդրեց ռեպորտաժի համար, ինչը սակայն փաստաբանին չի բավարարում։ Sputnik Արմենիան զրուցել է փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ։