Առողջապահության նախարարը վստահեցրել է, որ աղետի գոտի հայտարարված Լոռու և Տավուշի մարզերում համաճարակային իրավիճակը կառավարելի է, բռնկում չկա։ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ամեն օր ջրի հետազոտություններ են իրականացնում, այցելում բակեր, որ հասկանան, թե մաքրման աշխատանքներից հետո ինչ ռիսկեր են հնարավոր։
Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում լրագորղներն Անահիտ Ավանեսյանին հարցրել են նաև, թե ինչով է պայմանավորված կուսակից ընկերների քննադատոթյունը՝ նախարարի աշխատանքի հասցեին, ինչը հատկապես նկատելի դարձավ Ազգային Ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ։