ՌԴ-ն լայնածավալ աշխատանք է իրականացնում երկաթուղու գործունեությունը վերականգնելու համար․ Նիկոլ Փաշինյան

Sputnik
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանը լայնածավալ աշխատանք է տանում երկաթուղու գործունեությունը վերականգնելու ուղղությամբ։ Նրա խոսքով` Հայաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է նաև միջազգային գործընկերների հետ նոր կամուրջներ կառուցելու ուղղությամբ, և հույս կա, որ նրանք աջակցություն կցուցաբերեն։
Աղետի գոտում վնասների վերականգնման աշխատանքների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։