Ռուսաստանի Դաշնության սահմանապահներն արդեն դուրս են եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդի մոտ այն վայրերից, որտեղ տեղակայվել էին 44–օրյա պատերազմից հետո։ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին Մոսկվայում համաձայնեցրեցին Ռուսաստանի սահմանապահների դուրսբերումը Հայաստանի մի քանի մարզերից, սակայն, ծառայությունը կշարունակեն հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանին։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ օրերս հայտարարեց, որ Եվրամիության դիտրդական առաքելույթան տեղակայման օրից հայ-ադրբեջանական սահմանին լուրջ միջադեպեր չեն եղել։
Մինչդեռ, հատուկ հիշողություն ունենալ պետք չէ, նույն Ներքին Հանդում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպը հիշելու համար, երբ հայկական կողմը 4 զոհ ունեցավ։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այնուհետև հենց մեր եթերում հայտարարեց, որ «Ռուսաստանի սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիան թույլ չտալու գործում»:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը խոստովանել է, որ մերօրյա իրավիճակը քաղաքական դեժավյու է առաջացնում. նա հիշեցրել է, որ երբ Հայաստանի կառավարությունը աննախադեպ ու պատմական էր համարում, հպարտանում էր, որ սահմանին կրակոցներ չեն հնչում, Ադրբեջանը ինժեներական ամրություններ էր կառուցում` պատրաստվելով 44-օրյա պատերազմին։