Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Զապորոժիեում Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել

Զապորոժիեի մարզ
ՌԴ վերահսկողության տակ գտնվող տարածքը գնդակոծվել է ուկրաինական ԶՈւ-ի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Զապորոժիեի մարզի Նովոզլատոպոլ գյուղում Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով 11 մարդ ծանր վնասվածքներ է ստացել, 5 տարեկան երեխա է մահացել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին:
«Հենց նոր օպերատիվ ծառայությունների հետ խոսեցի Նովոզլատոպոլ գյուղում տիրող իրավիճակի մասին։ Ուկրաինայի զինված ուժերի կողմից երեկ իրականացված հրետակոծության հետևանքով 11 մարդ ծանր վնասվածքներ է ստացել, նրանք հոսպիտալացվել են բժշկական հաստատություններ: Ստացած վնասվածքներից 5 տարեկան երեխա է մահացել վերակենդանացման բաժանմունքում», - գրել է նա Telegram-ում։
Զապորոժիեի մարզը 2022 թվականի հանրաքվեի արդյունքներով ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության կազմում։
Հիշեցնենք` հունիսի 1-ին Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի մարզի Նովոգորևկա գյուղի գնդակոծության հետևանքով մայր ու դուստր էին մահացել, աղջիկը 13 տարեկան էր։