X սոցցանցը ժամանակավորապես արգելափակել է ֆոն դեր Լյայենի նախընտրական շտաբի էջը. ԶԼՄ

Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Ֆոն դեր Լյայենի թիմը ենթարկվել է համակարգված սպամ–հարձակման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. X սոցցանցը ժամանակավորապես արգելափակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նախընտրական շտաբի էջը: Տեղեկությունը հայտնում է «Politico»–ն։
«Իլոն Մասկի X սոցցանցը անցյալ գիշեր կարճ ժամանակով սառեցրել է ֆոն դեր Լյայենի նախընտրական շտաբի էջը՝ մեկ ժամ անց վերականգնելով այն», - գրում է պարբերականը:
Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով` ֆոն դեր Լյայենի թիմը ենթարկվել է համակարգված սպամ-հարձակման, որի ընթացքում ուղարկվել է շուրջ 10 հազար նամակ: ԵՀ-ի ղեկավարի շտաբում դա համարում են համակարգված կիբեռհարձակում, իսկ որոշ էլեկտրոնային նամակներ ուղարկվել են «Օլաֆ Շոլց» անունով էջերից:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին։ Նա այդ պաշտոնում առաջին կինն է։ 2024 թվականի փետրվարի վերջին ֆոն դեր Լյայենը հաստատել է, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։