ՌԴ-ն կարող է ստորջրյա օպտիկամանրաթելային գծի կառուցման փորձը փոխանցել Հայաստանին. կցորդ

Աննա Դոնչենկոն և Ալեքսեյ Օրդինը
Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը կշարունակի նպաստել տեղեկատվական անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ տարածքում թվային անվտանգության ոլորտում համագործակցությունը միջազգային կիբեռհանցագործությանը հակազդելու միակ միջոցն է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության թվային կցորդ Ալեքսեյ Օրդինը, որի նշանակումը վերջերս է եղել։
Ալեքսեյ Օրդին
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները բարձր տեխնոլոգիաների ոլորտում երեք հիմնական մարտահրավերների են բախվել, որոնք կարող են ազդել ինչպես տնտեսության, այնպես էլ ամբողջ հասարակության զարգացման վրա՝
Տեղեկատվական և կիբեռանվտանգության ազգային օրենսդրությունների բազմազանություն։ Այսինքն՝ որոշ պետություններում նույնիսկ հստակ սահմանում չկա։ Մասնագետի կարծիքով՝ այդ ամենը պետք է ինչ-որ կերպ ներդաշնակեցնել։
Կիբեռանվտանգության մասնագետների պակաս: Տեխնոլոգիաները զարգանում են, այդ թվում՝ «մութ կողմից»։ Ուստի նոր պահանջներ են առաջանում։ Քանի որ այժմ նման մասնագետների որոշակի պակաս կա, իսկ տեխնոլոգիաները զարգանում են, ապա, Օրդինի խոսքով, կադրերի պատրաստման անհրաժեշտությունը երկրորդ հիմնական մարտահրավերն է:
Կիբեռանվտանգության սպառնալիքների թիվը տարեցտարի աճում է։ Ընդ որում` այդ սպառնալիքը ոչ միայն բանկերին է առնչվում, այլև սոցիալական ոլորտին և արդյունաբերությանը։
Օրդինը նշեց, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստորջրյա օպտիկամանրաթելային գծի կառուցումն անվանել է առաջիկա տարիների զարգացման ուղղություններից մեկը, ինչը լայն դաշտ է ստեղծում Ռուսաստանի հետ համագործակցության համար:
«Ռուսաստանում կան կազմակերպություններ, որոնք Սախալին-Մագադան-Կամչատկա օպտիկամանրաթելային գծերը կառուցել են շատ ծանր պայմաններում, ինչպես նաև գծեր են անցկացրել Բալթիկայում, Սև ծովում։ Այդ փորձը միանգամայն կիրառելի է, այդ թվում՝ Հայաստանի համար։ Կարծում եմ՝ այստեղ պետք է նշել Ռուսաստանին՝ հենց տեխնոլոգիական գործընկերության տեսանկյունից», - ընդգծեց թվային կցորդը։
Նրա խոսքով` որ այսօր առանց ռուսական բարձր տեխնոլոգիական լուծումների Հայաստանում ոչ մի մրցույթ չի անցնում։ Մասնավորապես ներդրվում են անվտանգ ցանցերի կառուցման ձայնային օգնականներ։ Օրդինը մեծ ներուժ է տեսնում առողջապահության, տրանսպորտի և կրթության ոլորտներում հայ-ռուսական համագործակցության մեջ:
«Մենք գիտենք, որ Հայաստանը պատրաստվում է հետագայում ևս զարգանալ ազգային կիբեռանվտանգության ոլորտում, և այստեղ ներկայացնում ենք Ռուսաստանի փորձը», - եզրափակեց նա:
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն իր հերթին ընդգծեց, որ թվային անվտանգության ապահովման միասնական չափորոշիչների և պահանջների մշակումն ու ներդրումն առաջնային նշանակություն ունեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների պատրաստման գործում ԵԱՏՄ քաղաքականության մեջ:
Աննա Դոնչենկոն
Դոնչենկոն նշեց, որ Ռուսաստանում ու Հայաստանում տնտեսության թվայնացումը կապված է արագ զարգացող տեխնոլոգիաների հետ։ Խոսքը առաջատար արտադրական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, նեյրոտեխնոլոգիաների մասին է։ Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Հայաստանը ընդհանուր մոտեցումներ ունեն նշված ոլորտի զարգացման կարգավորման հարցում։ Երկու երկրներն էլ ունեն բավարար ինովացիոն և արդյունաբերական օրակարգ, ներուժ։ Այդ թվում՝ ինտեգրացիոն նախագծերում, որոնց, նրա խոսքով, ռուսական կողմը մեծ ուշադրություն է դարձնում։
«Հայաստանում թվային օրակարգի արդիականացման միտում կան։ Ուղղությունն ընտրվել է դեռ 20 տարի առաջ։ Արդեն շատ բան է արվել, կա համապատասխան ծրագիր։ Ռուսաստանում զարգացումը յոթ մղոնանոց քայլերով է առաջ գնում, ընդունվում են առաջատար, բարձր տեխնոլոգիական լուծումներ, որոնք մենք պատրաստ ենք փոխանցել։ Թվային կցորդի ծառայությունը ստեղծվել է որպես երկրի տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման գործիքներից մեկը։ Եվ հրաշալի է, որ ճիշտ ժամանակին հայտնվել է հենց Հայաստանում», - ընդգծեց Դոնչենկոն։
Նա վստահեցրեց, որ Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը կշարունակի նպաստել տեղեկատվական անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդմանը:
Դոնչենկոն նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերին Ռուսաստանում «Երեխաների և երիտասարդների կիբեռանվտանգությունը թվային աշխարհում» մրցույթ կանցկացվի և հրավիրեց մասնակցելու այդ իրադարձությամբ հետաքրքրված բոլոր հայաստանցի մասնակիցներին:
Հիշեցնենք` այս տարվա մայիսին «Արդյունաբերական Ռուսաստանի թվային արդյունաբերությունը» համաժողովում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը կարևորել էր «թվային կցորդների» ինստիտուտի զարգացումը։
Թվային կցորդները, որոնք զբաղվում են ռուսական ՏՏ արտադրանքի առաջխաղացմամբ, արդեն աշխատում են 14 երկրում գործող առևտրային ներկայացուցչություններում: Նախատեսվում է նրանց թիվը հասցնել 35–ի։