ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ռուսաստանը և Չինաստանը անցկացրել են և շարունակելու են անցկացնել համատեղ զորավարժություններ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Բացի տնտեսության և փոխադարձ անվտանգության ապահովման հարցերից, մենք նաև վարժանքներ ենք անցկացնում, և դա կանենք ապագայում, այդ թվում՝ զորավարժություններ»,- ասաց ՌԴ նախագահը։
Նա նաև ընդգծեց, որ աշխատանքներ են ընթանում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Վստահեցրեց՝ այդ առումով Ռուսաստանը շատ բան ունի առաջարկելու ՉԺՀ-ին։
Պուտինի խոսքով՝ միջազգային ասպարեզում Պեկինի և Մոսկվայի փոխգործակցությունը զսպող գործոն է և կայունության տարր:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը անցկացվում է հունիսի 5-ից 8-ը: ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը համաժողովի տեղեկատվական գործընկերներն են։