Պապիկյանը Բուլղարիայում խոսել է ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ

Սուրեն Պապիկյանը Բուլղարիայում
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Պլովդիվում բացված ցուցահանդեսում ծանոթացել է սպառազինության ցուցանմուշներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բուլղարիայում հանդիպել և զրուցել է ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Министр обороны Сурен Папикян посетил международную выставку HEMUS-2024 (5 июня 2024). Пловдив
Սուրեն Պապիկյանը Բուլղարիայում
Նշվում է, որ աշխատանքային այցի շրջանակում նախարարն այսօր այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես, շրջել տաղավարներով, ծանոթացել ներկայացված սպառազինության ցուցանմուշներին։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր է մեկնել Բուլղարիա: Այցն աշխատանքային է։