Պապիկյանը Բուլղարիայում հանդիպել է գործընկերոջը․ հայտնի է՝ ինչ են քննարկել

Պապիկյանը Զապրյանովին ներկայացրել է ՀՀ ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բուլղարիայում հանդիպել է իր գործընկերոջը՝ Աթանաս Զապրյանովին և պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Պապիկյանն աշխատանքային այցի շրջանակներում է գտնվում Բուլղարիայի Հանրապետությունում։
«Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բուլղարիա համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
Աթանաս Զապրյանով, Սուրեն Պապիկյան
Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու նպատակները։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա էր նաև Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։