Լիտվայի կառավարությունը 100 000 եվրոյի հումանիտար օգնություն կուղարկի Հայաստան

Երկրի կառավարությունը Հայաստանին օգնելու որոշում է կայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Լիտվայի կառավարությունը 100 000 եվրոյի հումանիտար օգնություն կուղարկի Հայաստան` հեղեղներից տուժած համայնքներին օգնություն ցուցաբերելու համար։ Տեղեկությունը հրապարակվել է X սոցիալական ցանցում Լիտվայի կառավարության էջում։
«Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել 100 000 եվրոյի հումանիտար օգնություն Հայաստանին ուղարկելու որոշմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ