ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչը 2 ամսով կալանավորվեց․ Դանիելյան

Մեկուսարան
Իրավապահ մարմինները Ժորա Ավետիսյանին մեղադրում են խուլիգանության մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Ժորա Ավետիսյանը 2 ամսով կալանավորվեց։ ՀՀԿ երիտթևի ղեկավար Հենրիկ Դանիելյանն այս մասին հայտնում է ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ ՀՀԿ-ից հայտնել էին, որ քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ներկայանալով որպես ոստիկան, բերման են ենթարկել Ավետիսյանին:
Հունիսի 5-ին ՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատական նիստ, որի ժամանակ էլ կալանքի որոշում է կայացվել։
Նախնական տվյալներով ՝ Ավետիսյանը մեղադրվում է խուլիգանության մեջ։ Նշվում է, որ մայիսի 31-ին ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ նա ծուխ արձակող գլանակ է նետել ոստիկանի ուղղությամբ, սակայն պարզ չէ՝ դիպել է այն արդյոք, թե ոչ։