«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի շրջանակներում կենտրոնում մի շարք փողոցներ փակ կլինեն

«Երևանի գինու օրեր» փառատոնը կանցկացվի հունիսի 7-9-ը, սակայն փողոցները փակ կլինեն 5 օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի շրջանակներում մայրաքաղաքի մի քանի փողոցի երթևեկություն դադարեցվելու է։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Փողոցները փակ կլինեն փառատոնի մեկնարկից 2 օր առաջվանից՝ կազմակերպչական աշխատանքների, տաղավարների և բեմերի տեղադրման և այլ բարձր ձայնով մոնտաժային և ապամոնտաժային աշխատանքների իրականացման նպատակով՝ հունիսի 5-ի առավոտյան ժամը 08:00-ից մինչև հունիսի 10-ի առավոտյան ժամը 08:00-ը:
Նշվում է, որ երթևեկությունը կդադարեցվի Սարյան-Եկմալյան խաչմերուկից դեպի Սարյան-Պուշկին խաչմերուկը, Պուշկինից-Սարյան խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկը, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Սպենդիարյան փողոցով դեպի Մոսկովյան 28 շենքի ետնաբակը՝ միայն բնակիչների համար անցանելիությամբ: Սարյան փողոցից դեպի Եկմալյան փողոց տանող ներքին փողոցը բաց կլինի երթևեկության համար:
Փակ կլինեն նաև Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Բաղրամյան-Մաշտոց հատման հատվածի անցանելիությամբ: Երթևեկությունը դադարեցվելու է նաև Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Թումանյան-Փարպեցի խաչմերուկը՝ Փարպեցու փողոցով ձախ դեպի Թումանյան փողոց անցանելիությամբ:
Նշենք, որ 2024 թվականին «Երևանի գինու օրեր» փառատոնը կանցկացվի հունիսի 7-9-ը։