ԱԺ—ում 2023թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իշխող«Քաղաքացիակն պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանից հետաքրքրվեցին` ինչ սկզբունքով ու ինչ գումարներով է աշխատում Մայր Աթոռին պատկանող «Շողակաթ» հեռուստաընկերությունը։ Արսեն Թորոսյանն էլ առաջարկեց փակել «Շողակաթն» ու մշակութային հաղորդումների պատվերի դիմաց հեռուստաալիքին տրվող գումարները տալ Հանրայինին։
«Չի լինի՞ էդ 206 մլն–ը տանք Հ1-ին, ինքը հարստացնի իր մշակութային–կրթականհաղորդումների բազան, և էդ «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես»,– ասաց Թորոսյանը։
Արա Շիրինյանը չհամաձայնեց` ասելով, որ 206 մլն–ը չնչին գումար է մշակութային բովանդակություն ստեղծելու համար։