Մեր հարուստ ռեսուրսները պետք է վերածենք պրոդուկտի, լավ փաթեթավորենք և ներկայացնենք. Մեխակ Ապրեսյան

Sputnik
Հայաստանը մշակութային շատ հարուստ ռեսուրսներ ունի, որոնք ավելի արդյունավետ օգտագործելու խնդիր ունենք։ Sputnik Արմենիային ասել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Մենք այդ հարուստ ռեսուրսները պետք է վերածենք պրոդուկտի, լավ փաթեթավորենք և ներկայացնենք զբոսաշրջիկներին»,– ասել է նա։
Հայաստան այցելող զբոսաշրջիկներին առաջարկվող տուրիստական փաթեթներում առաջիկայում նախատեսվում է ներառել նաև համերգային ծրագրեր, հատուկ մատչելի գներով։
Այդ նպատակով Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել։
Ծրագրի նպատակը արտասահմանցի զբոսաշրջիկներին հայկական մշակույթը ներկայացնել է։ Բայց մինչ այդ, Մեխակ Ապրեսյանի դիտարկմամբ` հարկավոր է լուծել ծրագրի իրականացման առջև ծառացած որոշ խոչընդոտներ։