Սահմանադրության տերը ժողովուրդն է. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը` անդրադառնալով խորհրդարանում ԱԳ նախարարի հունիսի 4-ի հայտարարությանը։
«Ասել, որ Սահմանադրությունը խոչընդոտում է խաղաղությանը կամ պետությունների հարաբերություններին, նույնն է, թե ասենք, որ հայ ժողովուրդը խոչընդոտում է հայ–ադրբեջանական հարաբերություններին։ Փոխելով, վերացնելով Սահմանադրությունը` վերացնում ենք հայ ժողովրդին»,– ասել է Այվազյանը։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում հայտարարել էր, որ երկարատև խաղաղության հաստատման համար և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը միմյանց սահմանադրությունների մեջ էական խոչընդոտներ են տեսնում։