Վայոց Ձորում արջը հարձակվել է 38-ամյա տղամարդու վրա

Այս պահին բժիշկներ պայքարում են նրա կյանքի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Արջը Վայոց Ձորի Արատես գյուղում այսօր առավոտյան հարձակվել է քաղաքացու վրա, հայտնում է shamsyan.com-ը:
Տեղեկությունը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել է ժամը 08:30-ի սահմաններում։
Տուժածին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Եղեգնաձոր» ԲԿ։
Պարզվել է, որ նա Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ 38-ամյա Լյովա Վարդանյանն է, ով Արատեսում բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անակնկալ հարձակվել է:
Այս պահին բժիշկներ պայքարում են նրա կյանքի համար: