ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Թուրքիան ցանկանում է դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը։
«Իհարկե, մենք կցանկանայինք ԲՐԻԿՍ-ի անդամ դառնալ։ Տեսնենք, թե ինչպես կընթանա գործը այս տարի»,-ասել է նա Պեկինում Չինաստանի և գլոբալիզացիայի կենտրոնում (CCG) կայացած միջոցառման ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի արտգործնախարարը հույս ունի հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան և մասնակցել ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին: