ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Թուրքիայի Կայսերի նահանգում Թուրքիայի ռազմաօդային ուժերի SF-260d ուսումնական ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Կայսերիի ավիաբազայից։ Կործանման պատճառը դեռ հայտնի չէ։
Երկու օդաչուներն էլ մահացել են։