Պատժամիջոցները վատ են ազդում Հայաստանի տնտեսության վրա. Գևորգ Պապոյան

Գևորգ Պապոյան
ԵԱՏՄ–ի խոշորագույն տնտեսության դեմ սահմանափակումները խնդիրներ են ստեղծել նաև Հայաստանի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության հարաբերությունների համատեքստում պատժամիջոցային գործողությունները բացասաբար են ազդում Հայաստանի տնտեսության վրա։ ԱԺ–ում բյուջեի կատարման քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Պատասխանելով հարցին, թե ԵՄ-ից ինչ ներդրումներ կլինեն Հայաստանի տնտեսությունում, նախարարը պարզաբանեց` ՀՀ–ի և ԵՄ–ի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ցանկություն կա, բայց միևնույն ժամանակ կան նաև որոշ սուբյեկտիվ գործոններ, որոնք խանգարում են:
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրի դինամիկան վերջին 10 տարում
«Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և ինչպես հայտնի է, ԵՄ երկրները մեծ քանակությամբ պատժամիջոցներ են սահմանել ԵԱՏՄ–ի խոշորագույն տնտեսության` ռուսական տնտեսության դեմ։ Այս ֆոնին մեր գործողությունները շատ հաճախ գործնականում տարբեր են: Պատժամիջոցները տարբեր խնդիրներ են ստեղծում ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններում։ Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է։ Այս ապրանքների վաճառքի հիմնական շուկաներից մեկը նախկինում եղել է եվրոպականը։ Հիմա շուկայի կառուցվածքի աստիճանական փոփոխություն է տեղի ունենում նշված պատճառներով»,– հավելեց Պապոյանը։
Հայաստանում երկար տարիներ տնտեսական փոխհարաբերությունների պատշաճ դիվերսիֆիկացիան բացակայել է ու խնդիրներ ստեղծել երկրի համար։
ԵԱՏՄ-ի տնտեսական ցուցանիշներն աճում են՝ չնայած պատժամիջոցներին․ Միշուստին