Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա աշնանը Երևանում. ԵՏՀ կոլեգիայի ղեկավար

ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
Երևանում նիստը կկայանա այս տարվա սեպտեմբերի վերջին - հոկտեմբերի սկզբին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա աշնանը Երևանում։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին այս հայտարարությունն է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը։
«Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևանում»,-ասել է նա:
Սագինտաևի խոսքով՝ Բելառուսում կայացած նիստի ընթացքում կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրման մի շարք նշանակալի հարցեր, որոնք վերաբերում են առևտրի, մաքսային վարչարարության, տրանսպորտային ենթակառուցվածքի, մրցակցային քաղաքականության ոլորտներին:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը վերահսկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարումը:
2015 թվականին ստեղծված ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:
Իրանը ԵԱՏՄ–ին կից դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել