Իրան-Հայաստան մայրուղու Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածի հիմնանորոգումը սկսվել է. ՏԿԵՆ

Տաթև–Շինուհայր ճանապարհ
Ճանապարհն ի սկզբանե նախատեսվում էր նորոգել 2023 թվականին, սակայն միայն 2023 թվականի նոյեմբերին հայտարարվեց շինարարական աշխատանքների մրցույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Իրան-Հայաստան մայրուղու Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել են ֆինանսական միջոցներ, և կապալառուի հետ կնքվել է համապատասխան համաձայնագիր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են մայիսին», - հայտնում են նախարարությունից։
Հավելենք, որ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարվել էր 2023 թվականի նոյեմբերին` չնայած որ նախատեսվում էր քանդված ճանապարհը վերանորոգել 2023 թվականին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհը փակելուց հետո Հայաստանը Իրանին կապող միակ ուղին Շինուհայր-Տաթև-Կապան ճանապարհն է: Շինուհայր-Տաթև հատվածում կան լեռնանցքներ, ճանապարհը նեղ է, ինչը խիստ դժվարացնում է երթևեկությունը: