ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հիանալի անձնական հարաբերություններ ունեմ. Արարատ Միրզոյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Արարատ Միրզոյանը
ՀՀ արտգործնախարարը մեկնաբանեց Իմանգալի Տասմագամետովի հայտարարություններից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հիանալի անձնական հարաբերություններ են ձևավորվել։ Նա այդ մասին հայտարարեց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։
Միրզոյանին խնդրեցին մեկնաբանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունն այն մասին, որ կազմակերպությունում ակնկալում են, որ Հայաստանի իշխանությունները հստակություն մտցնեն ՀԱՊԿ-ի հետ իրենց հարաբերությունների հեռանկարներում:
«Ես հիանալի անձնական հարաբերություններ ունեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ և հստակ փոխանցում եմ նրան իմ դիրքորոշումը»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։