Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Սանոսյանի մոր առանձնատուն կառուցելու փաստով

Գնել Սանոսյան
Գնել Սանոսյանի խոսնակն ավելի վաղ վստահեցրել էր, որ առանձնատունը նախարարին վերագրելը և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեում ստուգումներ են իրականացվում ՀՀ տարածքային կառուցվածքների և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու փաստով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։
Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանն արձագանքել էր այդ հրապարակմանը` նշելով, որ առանձնատունը կառուցում են Սանոսյանի եղբայրները։
Նա ընդգծել էր, որ առանձնատունը նախարարին վերագրելը և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են։