ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ապրիլի 26-ին հայտնել էինք, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։
«Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը»,- ասել է Բադալյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին պատասխանել էր ապրիլի սկզբին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։