Երևանը և Բաքուն միմյանց սահմանադրություններում էական խոչընդոտներ են տեսնում. Միրզոյան

ՀՀ արտգործնախարարը վստահեցնում է` սահմանադրական փոփոխությունները երկրի ներքին որոշելու հարց է, և ոչ Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ օրակարգի մաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը երկարատև խաղաղության հաստատման համար մեկը մյուսի սահմանադրության մեջ էական խոչընդոտներ են տեսնում։ Այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Սա ամենևին չի նշանակում, որ օրինակ ՀՀ սահմանադրական փոփոխության հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս։ Այդպիսի բան չկա։ Խնդիրները մենք էլ ենք ասում, իրենք էլ։ Մենք համոզմունք ունենք, որ և՛ մեր, և՛ իրենց սահմանադրությունը մեծ հաշվով չի կարող իրավական առումով խնդիր լինել»,– նշեց Միրզոյանը։
Նրա խոսքով` սահմանադրական փոփոխություններից ՀՀ ներկայիս կառավարությունը խոսում է դեռ 2018 թվականից, և նման հարցերը տվյալ երկրի որոշելիքն է։