Երևանը և Անկարան փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ. ԱԳ նախարար

Հայ նախարարը հույս ունի, որ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կկատարվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանը և Թուրքիան կարողացել են փոխըմբռնման հասնել մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով` Երևանում հույս ունեն, որ դրանք կկատարվեն հողի վրա։
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մենք լայն փոխըմբռնում ունենք մի շարք հարցերի շուրջ։ Ժամանակն է տեսնել, թե ինչպես են իրականացվում պայմանավորվածությունները երկրի վրա»,– ասաց նա։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը, ինչպես նաև բեռների ուղղակի ավիափոխադրումներ իրականացնելու և դրա համար անհրաժեշտ գործընթացներ սկսելու մասին։ Հարցը մինչ օրս լուծված չէ։ 2023 թվականի հունվարին էլ Անկարան Երևանին տեղեկացրել էր բեռների ուղիղ ավիափոխադրումների արգելքի վերացման մասին։