Էջմիածին-Մարգարա ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Այրվող ավտոմեքենան
Հրշեջները կարճ ժամանակում մարել են հրդեհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 16։26-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է «Toyota» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Գ․ Ս․):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 16:42-ին:
Այրված ավտոմեքենան
Ի՞նչն է եղել Գևորգ Փարսյանի «Lexus»–ն այրելու պատճառը. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել