Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Դոնբասը գնդակոծվել է. վիրավորվել են 9 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ

Դոնբասը 25 անգամ հրետակոծվել է, արձակվել են 155 մմ տրամաչափի արկեր, այդ թվում՝ կասետային տիպի, կիրառվել են հարվածային ԱԹՍ-ներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Այսօր Դոնեցկում ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով տուժել է ինը խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա։ Իր Telegram ալիքում այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը:
Նրա տվյալներով՝ Ստարոմիխայլովկա գյուղում գնդակոծության հետևանքով ընտանիք է տուժել՝ մեկ երեխա, տղամարդ և երկու կին: Կանանցից մեկի վիճակը ծանր է։
Բացի այդ, Դոնեցկի Կիրովի շրջանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորվել է երկու տղամարդ։
Դոնբասը կրկին գնդակոծվել է. չորս վիրավոր կա
Ելենովկայում ԱԹՍ-ի հարվածից տուժել են մեկական դեռահաս, տղամարդ և կին:
Պուշիլինն ընդգծել է, որ բոլոր վիրավորներին բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Վնասվել է 11 բնակելի տուն, քաղաքացիական ենթակառուցվածքի երկու օբյեկտ, ինչպես նաև ավտոմեքենաներ:
Նա նշել է, որ 25 հրետակոծության ժամանակ արձակվել են 155 մմ տրամաչափի արկեր, այդ թվում՝ կասետային տիպի, կիրառվել են հարվածային ԱԹՍ-ներ։
5 մարդ զոհվել է, 6–ը՝ վիրավորվել. նախնական տվյալներ Դոնեցկի սրճարանի գնդակոծության մասին