Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 300 մլն դոլար է հավաքել վերընտրվելու քարոզարշավի համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը . Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախկին առաջնորդը հայտարարել է, ո նվիրատվությունների այս մակարդակը ռեկորդային է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 300 մլն դոլար է հավաքել վերընտրվելու քարոզարշավի համար: Այս մասին նա գրել է իր Truth Social սոցցանցում։
«Միայն մայիսին ռեկորդային քանակ է հավաքվել․ 141 միլիոն դոլար՝ փոքր նվիրատվություններով և գրեթե 300 միլիոն դոլար՝ ընդհանուր»,-գրել է նախկին նախագահը:
Նրա տվյալներով՝ մայիս ամսվա ընթացքում քարոզարշավի համար նվիրատվություն է կատարել 2 միլիոն մարդ, որոնց մեկ քառորդը դա արել է առաջին անգամ։ Նախկին նախագահը նշել է, որ ևս 150 միլիոն հավաքել են քաղաքականությանն աջակցող կազմակերպությունները։ Նվիրատվությունների այդպիսի մակարդակը նախկին նախագահը ռեկորդային է անվանել։
Հաղորդվում է, որ Թրամփի դեմ առաջին գործով երդվյալ ատենակալների մեղադրական դատավճռից հետո մեկ օրվա ընթացքում հավաքվել է գրեթե 53 միլիոն դոլար:
Ավելի վաղ երդվյալ ատենակալների դատարանը մեղադրական դատավճիռ էր կայացրել Թրամփի դեմ բոլոր 34 մեղադրանքների վերաբերյալ՝ գործնական փաստաթղթերի կեղծման գործով: Քաղաքական գործիչն իրավունք ունի բողոքարկել այդ որոշումը, այն նրան չի զրկում նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Գործով դատավճիռը կհրապարակվի հուլիսի 11-ին: