ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան լինելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։
«Այդ թեմայով հանրային արձագանք չի լինելու»,– ավելացրեց նա։
Կարապետյանն այսօր հանդիպել է Գուրգեն Արսենյանի հետ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ են քննարկել։
«Պարոն Արսենյանի հետ մտերիմ եմ, քննարկել եմ աշխատանքային և ոչ աշխատանքային հարցեր»,– պատասխանեց ԱԳՆ գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք` Գուրգեն Արսենյանը 2023 թվականի հոկտեմբերին հաստատել էր, որ իրեն ՌԴ-ում դեսպան նշանակվելու առաջարկ արվել է, սակայն պատասխան այդպես էլ չի եկել։
«Հրապարակ» թերթն օրերս գրեց, որ ՌԴ-ն հաստատել է Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը։