Պետական մարմիններից ընդհանրապես հրահանգ չեմ ստանում․Մանասյան

Sputnik
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խորհրդարանում այսօր պատասխանել է հարցին, թե ինչու չի ընդունել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին ու լրագրողներին։
Մանասյանը հերքել է այն պնդումը, թե հրահանգ է ստացել պետական մարմիններից՝ չհանդիպել սրբազանի հետ։
«Պետական մարմիններից ընդհանրապես հրահանգ չեմ ստանում։ Որևէ իրավիճակում, որևէ ցուցում պետական մարմիններից չեմ ստացել, ինչը շատ կարևորում եմ։ Այս խնդրի վերաբերյալ ևս որևէ տեսակի քննարկում չի եղել»,-պարզաբանել է օմբուդսմանը։