Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները հարցեր են ուղղել արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքականության ու մասնավորապես Արցախի հարցի առնչությամբ։
Նախարար Միրզոյանն ընդդիմությանը կոչ է արել կողմնորոշվել Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարություններ անելիս։ Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հստակեցրել է, որ վերադարձը Արցախ դիտարկում են միջազգային իրավունքին համապատասխան, ոչ թե ռազմական գործողություններով։
«Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց ձեր հերթական վարչապետի թեկնածուն է ասում, զինվորականները պետք է մեռնեն, էդ էլ իրենց գործն է»,-ընդդդիմադիրներին արձագանքել է Միրզոյանը։