ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ Արարատ Միրզոյանը Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարիչաշվիլիի հետքննարկել է Տավուշի և Լուռու մարզերում հեղեղումների հետևանքները, աղետի գոտի ճանաչված համայնքներում իրականացվող աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` նշելով., որ նախարարները զրուցել են հեռախոսով։
«Վրաստանի ԱԳ նախարարն ըստ անհրաժեշտության օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային թեմաներ, այդ թվում՝ առաջիկա ծրագրերը՝ միտված երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը:
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։