Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ մարզերից մեկում պատրաստության են բերել ՀՕՊ ուժերը

Կուրսկի մարզ
Մարզպետի պաշտոնակատարը տանը գտնվող քաղաքացիներին կոչ է արել պատսպարվել այն տարածքներում, որտեղ պատուհան չկա, իսկ տագնապի պահին փողոցում գտնվողներին հորդորել է մտնել համապատասխան թաքստոց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կուրսկի մարզում մարտական պատրաստության են բերվել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը։ Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովն այս մասին հայտնել է Telegram-յան ալիքում։
«Կուրսկի մարզ. ԱԹՍ-ի հարձակման վտանգ կա։ Զգոն եղե՛ք: ՀՕՊ ուժերն ու միջոցները պատրաստության են բերվել հնարավոր հարձակումը հետ մղելու համար»,- գրել է պաշտոնյան։
Տանը գտնվող քաղաքացիներին նա կոչ է արել պատսպարվել այն տարածքներում, որտեղ պատուհան չկա, իսկ տագնապի պահին փողոցում գտնվողներին հորդորել է մտնել համապատասխան թաքստոց:
Նշենք, որ այսօր Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանի Ելիզավետովկա գյուղում Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակման հետևանքով բնակելի տուն է հրդեհվել: Հրդեհը հաջողվել է մարել հրշեջների և «Պատրիոտ» հրշեջ խմբի կամավորների շնորհիվ:
Ռուսական ՀՕՊ-ը ևս 4 ուկրաինական ԱԹՍ է խոցել Բելգորոդի մարզում. ՊՆ