ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Լեհաստանի իշխանությունները պատրաստվում են երեք միլիարդ զլոտի (մոտ 750 միլիոն դոլար) ներդնել «կիբեռվահան» ստեղծելու համար՝ հաքերային հարձակումներից պաշտպանվելու և երկրի կիբեռանվտանգությունը բարելավելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի թվայնացման նախարար Քշիշտոֆ Գավկովսկին, որի խոսքերը մեջբերել է TVP Info-ն։
«Մենք նախատեսում ենք 3 միլիարդ զլոտի հատկացնել կիբեռվահանի համար», - ասել է Գավկովսկին:
Ծրագիրը պետք է իրականացվի 2024 թվականին։
Նախարարը պնդել է, որ Լեհաստանն ամեն օր բախվում է Ռուսաստանի կողմից կիբեռհարձակումների, թեև որևէ ապացույց չի ներկայացրել։
Նա նաև նշել է, որ Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ (ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին) կիբեռհարձակումների թիվն աճել է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2023 թվականին Լեհաստանի ՆԳՆ-ն Ռուսաստանի ու Բելառուսի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալել է 18 մարդու։ Ներքին գործերի նախարարության ղեկավար Թոմաշ Սիեմոնյակը, սակայն, այս մեղադրանքների հետ կապված որևէ ապացույց չէր ներկայացրել։