ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանի հավաքականը լավ ուսումնամարզական հավաք է անցկացրել և հույս ունի լավ ֆուտբոլ ցուցադրել Հայաստանում: Նախախաղային ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:
«Մենք լավ հավաք անցկացրինք, տղաների նկատմամբ ոչ մի կշտամբանք չկա։ Աշխատանքը կատարել ենք, ակնկալում ենք լավ ֆուտբոլ ցուցադրել»,- նշեց նա։
Պետրակովի խոսքով՝ ստուգողական հանդիպումը թույլ կտա հասկանալ հավաքականի ֆուտբոլիստների պատրաստվածության աստիճանը Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերյան խաղերին:
Անդրադառնալով սլովենական թիմին՝ նա ընդգծեց, որ այն արժանիորեն դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Լյուբլյանայում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի թիմի հետ: Հունիսի 7-ին ևս մեկ ստուգողական խաղ է սպասվում Երևանում, այս անգամ՝ Ղազախստանի հետ: