Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կիևը կուրատորների ցուցումով ստեղծել է «հակառուսաստան». ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նկատում է, որ Կիևի կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտումները մեծամասամբ անտեսվում են արևմտյան ՀԿ-ների և միջազգային իրավապաշտպան մեխանիզմների կողմից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հունիսի 3 — Sputnik. Ուկրաինայի ռուսախոս բնակչության նկատմամբ լիովին իրագործվում են Կիևի նացիստական մոտեցումները։ Այս մասին նշվում է Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումների մասին ՌԴ ԱԳՆ զեկույցում։ Մասնավորապես նշվում է, որ այս պահին այս երկրում արգելված է ռուսերենի հետ կապված ամեն ինչ (լեզու, մշակույթ, կրթություն, տպագիր արտադրանք և լրատվամիջոցներ):
«Մինչ այժմ միանգամայն ակնհայտ է, որ Կիևում իշխանության ղեկին է գտնվում բացահայտ նացիստական ռեժիմ, որն իրականացնում է մարդու իրավունքների անթիվ կոպիտ և համակարգված խախտումներ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Ինչ վերաբերում է Ուկրաինայում տիրող իրավիճակին, ապա ներկայումս կարելի է արձանագրել, որ Կիևը իր գործողություններով միայն հաստատում է իր լիակատար ոչ ինքնուրույնությունը, ցուցադրում է իրեն որպես «խամաճիկային ռեժիմ», որը կատարում է արտաքին կուրատորների ցուցումները՝ իր երկրից ստեղծելով ռուսատյաց «հակառուսաստան» նախագիծ»,- նշվում է զեկույցում։
ՌԴ ԱԳՆ-ն նաև նշում է, որ կրթության ոլորտում ապառուսականացման գործընթացը հասել է իր գագաթնակետին.
Դպրոցում ռուսերենով առարկաներ դասավանդելը և սովորելը արգելվում է,
Ռուս և խորհրդային (բացառությամբ ուկրաինացի) հեղինակների բոլոր գրական ստեղծագործությունները դուրս են հանվել գրականության դպրոցական ծրագրերից,
Ռուսերեն գրքերը հանվում են գրադարաններից,
Դպրոցականներին և ուսուցիչներին արգելվում է նույնիսկ ռուսերեն խոսել ոչ միայն դասերի ընթացքում, այլև դասամիջոցներին անձնական շփման ժամանակ,
Կիևի իշխանությունները ոչ միայն աջակցում են, այլ օրենսդրորեն արտոնում են հարձակումները կանոնիկ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու տաճարների վրա։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ-ը նկատում է, որ Կիևի կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտումներն անտեսվում են արևմտյան ՀԿ-ների և միջազգային իրավապաշտպան մեխանիզմների մեծամասնության կողմից:
ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է ջանքերը՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու Ուկրաինայում տիրող ծանր իրավապաշտպան իրավիճակի վրա: Ամենից առաջ գերատեսչությունը մատնանշում է այն փաստը, որ վերջին տարիներին այդ երկրում մարդու իրավունքների վիճակը անշեղորեն հետընթաց է գրանցում։