ՀՀ–ն պատրաստ է ջանք գործադրել ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար. փոխվարչապետ

Մհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյանի խոսքով` ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված ջանքերն ու համատեղ աշխատանքը թույլ կտան հասնել կայուն պարենային անվտանգության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանը պատրաստ է ջանք գործադրել ԵԱՏՄ պարենային անվտանգությունը ապահովելու համար։ Այս մասին Մինսկում «ԵԱՏՄ պարենային անվտանգություն» լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։
«ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված ջանքերն ու համատեղ աշխատանքը թույլ կտան մեզ հասնել կայուն պարենային անվտանգության և ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը։ Ցանկանում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման հիմնական ուղղությունների իրականացման համար»,– ասել է նա։
Գրիգորյանի խոսքով` պարենային անվտանգության հարցը ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթություններից է։
ԵԱՏՄ–ն նախատեսում է մեկ տարով երկարաձգել գյուղմթերքի արտահանման մեխանիզմը․ Միշուստին