ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության 13.2 տոկոս աճն ապահովել է երեք ոլորտ։ Այս մասին ասվում է ԵԱԶԲ-ի վերլուծաբանների շաբաթական մակրոզեկույցում։
Այսպես, աճը պայմանավորված է եղել արդյունաբերության (նախորդ տարվա համեմատ 26,8%-ով), առևտրի (26,7%–ով) և ծառայությունների (3,9%–ով) զարգացմամբ։
Արդյունաբերությունը շարունակում է զգալի ներդրում ունենալ տնտեսական գործունեության մեջ (մոտ 5,1% աճ հունվար-ապրիլ ամիսներին), հիմնականում՝ ոսկու զարդերի արտադրության և արտահանման ընդլայնման հաշվին:
Ապրանքների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,7 անգամ, իսկ ներմուծումը հունվար-մարտին աճել է 2,1 տոկոսով: Դա տեղի է ունեցել հիմնականում արտաքին առևտրի աճի և ոսկու արտադրանքի մշակման շնորհիվ։