ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը Երևանում «Մոսկվայի տան» հետ համատեղ երկուշաբթի օրվանից կազմակերպում է կինոյի շաբաթ՝ նվիրված «Մոսֆիլմի» հարյուրամյակին, հայտնել են «Մոսկվայի տան» մամուլի ծառայությունում:
«Հունիսի 3-6-ը Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոն» «Մոսկվայի տան» հետ համատեղ անցկացնում է «Մոսֆիլմ» կինոստուդիայի հարյուրամյակին նվիրված կինոյի շաբաթը: Կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այն կբացվի Կարեն Շահնազարովի «Խիտրովկա. Չորսի նշանը» ֆիլմով։
Նշվում է, որ կցուցադրվեն նաև Ռոլան Բիկովի «Այբոլիտ-66», Շահնազարովի «Աննա Կարենինա. Վրոնսկու պատմությունը», Ալեքսանդր Արավինի «Լուծարման որոշում»-ը, Սերգեյ Պոպովի
«Ճանապարհ դեպի Բեռլին»-ը։
«Ճանապարհ դեպի Բեռլին»-ը։
Կինոյի շաբաթը կանցկացվի «Մոսկվայի տան» կինոդահլիճում, մուտքն ազատ է: