Հայաստանում հերքել են Ադելիա Պետրոսյանին ՀՀ հավաքական հրավիրելու մասին տեղեկությունը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը ներկայացնելու է ռուս գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան Ռուսաստանի չեմպիոնուհի Ադելիա Պետրոսյանի տեղափոխության վերաբերյալ հարցում չի ուղարկել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության փոխնախագահ Արի Զաքարյանը:
«Հայկական ֆեդերացիայից Ադելիա Պետրոսյանի վերաբերյալ որևէ հարցում չի եղել։ Մենք առաջին անգամ ենք լսում այդ մասին։ Չգիտենք, թե ով է կապվել Ադելիայի հետ, տարբեր մասնագիտությունների մարդկանց միջև շփումը ոչ ոք չի չեղարկել։ Սակայն հայկական ֆեդերացիայից ոչ մի պաշտոնական հայտ չի եղել։ Եթե այն մարդը, որն իբր կապ է հաստատել Ադելիայի հետ, գոյություն ունի, ես շատ կուզեի ծանոթանալ նրա հետ։ Կարծում եմ՝ ինձ գտնելը նրա համար դժվար չի լինի»,-ասել է Զաքարյանը։
Ավելի վաղ Metaratings պարբերականը հայտնել էր, որ Պետրոսյանը հրաժարվել է տեղափոխվել Հայաստանի հավաքական։ Նրանց տեղեկություններով՝ հայկական կողմը կապ է հաստատել մարզուհու և նրա շրջապատի հետ, սակայն գեղասահորդուհին մտադիր է շարունակել ելույթները Ռուսաստանում:
16-ամյա գեղասահորդուհին Ռուսաստանի չեմպիոն է (2024), «Ռուսաստանի Գրան պրի» եզրափակչի կրկնակի հաղթող (2023, 2024), պատանեկան շարքի երկու «Գրան պրի» մեդալների դափնեկիր և ցատկումների Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2024): Պետրոսյանը մարզվում է Էթերի Թութբերիձեի խմբում։