ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Երևանի կենդանաբանական այգում նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Բունկա փղի համար: Նման որոշում է կայացրել Երևանի ավագանին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ իրեն դիմել են էկոակտիվիստներ՝ փղին ոչ պատշաճ պահելու համար՝ պահանջելով ընդլայնել տարածքը, որպեսզի հնարավոր լինի զույգ բերել:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը տեղեկացրեց, որ ակտիվիստները ներկայացրել են մի քանի տարբերակ, ընդհուպ մինչև փղին Կամբոջա զուգավորման համար տեղափոխելը: Սակայն կանգ են առել ամենաիրատեսական տարբերակի՝ նոր ազատավանդակի կառուցման վրա։
«Նախորդ տարի մրցույթ է հայտարարվել, բայց մասնակից չի եղել։ Հունիսի 13-ին կհայտարարենք նորը, և արդեն կան մասնակցելու ցանկացողներ։ Հուսով ենք ՝ արդեն այս տարի կսկսենք շինարարությունը», - ասաց նա։
2014 թվականին Երևանի և Թբիլիսիի կենդանաբանական այգիները փղեր են փոխանակել։ Հայկական Գրանդ փիղը Երևանից Թբիլիսի է տեղափոխվել Մալկա փղի մոտ։ Իսկ նրա Բունկա փղիկը Գրանդի փոխարեն եկավ Երևան։